Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՀՀ ՊՆ ծառայողի դ ին

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում և կա զոհ:

Ինչպես գրում է shamshyan.com-ը, դեպքի վայր են Ժամանել «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր էլ ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են տղամարդու դին:

Դին հայտնաբերվել է վթարված Volkswagen մակնիշի ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա՝ դրսում՝ բերանքսիվայր վիճակում:

Պարզվել է, որ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է եղել, ինչի համար էլ վթարի մասին Ոստիկանության Վարդենիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության գլխավոր բաժին:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում