Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Արմավիրի նոր մարզպետ նշանակվեց Դավիթ Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Խուդաթյանը մինչ այդ զբաղեցնում էր Արմարվիր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը:
Խուդաթյանն էլ իր հերթին դիմելով Կառավարության անդամներին ասաց. «Մեծարգո վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ վստահության համար: Աշխատանքը հարազատ մարզում՝ մարզպետի պաշտոնում կիարականացնեմ մեծ պատասխանատվությամբ»:
