Լավ վարսավիր լինելը դեռևս չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել. Փաշինյանը՝ Անդրեասյանին

«Մենք ունենք բազմաթիվ կազմակերպություններ՝ վարսավիրական ծրագրեր, դիմահարդարման, խոհարարության, վարորդական կուսերի և բավականին հեշտ գործընթաց է, ձևաչափն ուղարկում են հրամանով երաշխավորվում է, էդտեղ ոչ մի խնդիր չկա»:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ արհեստ սովորելու տեսանկյունից մենք ընդհանուր առմամբ պիտի այդ տնայնագործական տրամաբանույթունը թողնենք. «Որովհետև լավ վարսավիր լինելը դեռևս չի նշանակում կարողանալ սովորեցնել լավ վարսավիր լինել: Այսինքն մենք պետք է անընդհատ բերենք որոշակի կարոգավորումների դաշտում տեղավորենք»:

Կիսվել սոց․ ցանցերում