Թրամփը հայտարարել է, որ հպարտորեն կկալանավորվի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի  «հպարտորեն» կկալանավորվի Ջորջիա նահանգում՝ մաքուր ընտրությունների համար պայքարելու համար, գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նա արդեն տեղական իշխանությունների հետ պայմանավորվել է 200 հազ․ դոլար գրավի դիմաց ազատ արձակվելու մասին՝   տեղական դատարանում  ​​գործի քննման  ընթացքում, ըստ գործի  նա փորձել է ճնշում գործադրել ​​պաշտոնյաների վրա՝  2020 թվականի նախագահական ընտրությունների Ջորջիա նահանգի արդյունքները  հօգուտ իրեն վերափոխելու համար։

«Ոչ ոք երբեք չի պայքարել ընտրությունների մաքրության համար այնպես, ինչպես դա արել է  նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը։ Դրա համար էլ ես հպարտորեն կկալանավորվեմ վաղը երեկոյան Ջորջիայում»,- գրել է Թրամփը։

Նա հերքում է առաջադրված մեղադրանքները։

Կիսվել սոց․ ցանցերում