Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից․ խզվել է նրա հետ գործող պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է Օգնյեն Չանչարևիչի հետ գործող պայմանագիրը:

Օգնյեն Չանչարևիչը «Ալաշկերտ» էր տեղափոխվել  2018 թվականին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում նորամուտը տոնել է 2023 թվականին՝ Ուելսի դեմ խաղում:

Կիսվել սոց․ ցանցերում