Վահրամ Աթանեսյանը գրում է․
Ո՞վ կբացատրի՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ոչնչացրել, պետականությունը լուծարել է տվել, որ գա Հայաստանի հետ ԽՍՀՄ քարտեզների իրավական ամրագրմամբ պայմանագիր ստորագրի՞՞: Բա որ տասը տարի հետո Հայաստանը վերցնի ու էդ քարտեզը Հեյդար Ալիեւ 2-րդի աչքը կոխի:՝ НКАО իրավա-վարչատարածքային միավորով հանդե՞րձ: ,,Միջանցքի,, մասին էլ Ալիեւը հենց էնպես չէր խորհրդային պրակտիկան հիշեցնում: Ոչ ոք Հայաստանի իշխանություններին չի խնդրել, որ ունեցած մի երկու կամ երեք հարյուր կիլոմետր՝ ցարի ժամանակներից մնացած երկաթգծերը կոնցեսիոն կառավարման հանձնի Ռուսաստանին, նա էլ անունը դնի ЮКЖД. Կոպիտ ասած՝ դու Մեղրիում երկաթուղի ունե՞ս,- սա է հիշեցրել Ալիեւը: Կամ ասում է՝ տղա՞ ես՝ քո տարածքի երկաթուղուն տիրություն արա, հետդ կխոսեմ: