Դպրոցում մերկпւթյпւնը երևացնող հագուստով շրջող ուսուցչուհին բռնшբшրել է դեռահասին․ աշակերտի հայրը տեղյակ է եղել հшնցшվոր կապի մասին

ԱՄՆ Միսուրի նահանգի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին բռնաբարել է դեռահասին և հայտնվել ճաղերի հետևում: Այս մասին հայտնում է New York Post-ը։

Երկու երեխաների ամուսնալուծված մայր 26-ամյա Հեյլի Քլիֆթոն-Քարմակը մոտ մեկուկես տարի աշխատել է դպրոցում: Նախկինում ուսումնական հաստատության ղեկավարությունը նրան կասկածում էր «աշակերտների հետ չափազանց մտերիմ շփման մեջ»։ Պարզվել է, որ ուսուցչուհին իսկապես աշակերտների հետ շփվել է ոչ պատշաճ կերպով։ Նա նաև դպրոց է գնացել կիսաբաց հանդերձանքով՝ խորը դեկոլտեով կիպ բլուզներով։

Ամուսնալուծության ֆոնին Քլիֆթոն-Քարմակը մտերմացել է աշակերտներից մեկի՝ 16-ամյա պատանու հետ։ Ավելի ուշ նա սկսել է կանոնավոր սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Սեռական շփումներից մեկի ժամանակ նա դեռահասի մեջքին չանգռվածքներ է թողել, որոնց լուսանկարները տեսել են նրա համադասարանցիները։ Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը պատմել է դպրոցի տնօրինությանը ուսուցչուհու հանցագործության մասին։ Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է ոստիկանություն։

Այդ մասին իմանալուց հետո Քլիֆթոն-Քարմակը հեռացել է Միսսուրիից և մեկնել Տեխաս՝ ձերբակալությունից խուսափելու համար: Չնայած դրան, ոստիկանությանը հաջողվել է գտնել և ձերբակալել նրան։ Հարցաքննության ընթացքում նախկին ուսուցչուհին հերքել է, որ որևէ սեռական հարաբերություն է ունեցել աշակերտների հետ: Այնուամենայնիվ, Քլիֆթոն-Քարմակի հեռախոսում հայտնաբերվել են հաղորդագրություններ, որոնք հաստատում են նրա մասնակցությունը հանցագործությանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել երեխայի առաջին աստիճանի բարեկեցությանը սպառնալիք ստեղծելու, երկրորդ աստիճանի բռնաբարության, աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու և չորրորդ աստիճանի՝ երեխային բռնաբարելու համար: Ներկայումս նա գտնվում է Տեխասի բանտում՝ 250 հազար դոլար գրավի դիմաց և սպասում է Միսսուրի արտահանձնմանը:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տուժածի հայրը՝ Մարկ Քրեյթոնը, տեղյակ է եղել ուսուցչուհու հետ նրա սեռական հարաբերությունների մասին: Ավելին, նա թույլ էր տալիս Քլիֆթոն-Քարմակին գալ իր տուն և տեսնել որդուն։ Տղամարդը ձերբակալվել է երեխայի բարեկեցությանը սպառնալիք ստեղծելու մեղադրանքով։ Նա կալանքի տակ է գտնվում 50 հազար դոլար գրավի դիմաց։

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել սոց․ ցանցերում