Երևանի Հաղթանակի կամրջից Արգիշտի փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տпւժшծներ

Հունվարի 12-ին` ժամը 00։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից Արգիշտի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Հ. Պ., ծնված 1980 թ.) և Kia Forte (վարորդ՝ Ի. Մ., ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հոսանքազրկվել է Kia Forte մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության մեքենային:

Վարորդները և Kia Forte մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Գ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Կիսվել սոց․ ցանցերում