Հեռուստալրագրող Վարդ Սիմոնյանը գրում է.
Մարդու սիրտ է խառնում էս մեդիաբազառներից․ որտեղից ուր գլորեցին այն մեդիան, որի ազատության և պրոֆեսիոնալիզմի համար մենք զոհեցինք ամենաարժեքավորը՝ մեր իդեալները, ժամանակն ու առողջությունը։ Մարդ գետինն է մտնում, երբ մի պահ ձեռքը տանում է դեպի հեռուստատեսային վահանակը․ այսպիսի տգետ, հասարակությանը բիոմասսայի վերածող բովանդակություն իսկի Սուլթան Համիդը չէր բաշարի գլուխ բերել։ Այդ կայքերի տերերը, ոնց որ Ծերեթելի փողոցում են քաստինգ արել և գտել առանձին կայքերի գլխավոր խմբագիրներին։ Կարծես, առանձին բծախնդրությամբ ընտրել են այնպիսի պչրուհիների, որոնք մատղաշ լրագրողների թարմ մսով հարեմ-տապաններ կսարքեն ու կփռեն իրենց տերերի ոտքերի տակ։
Եթե ժամ առաջ սխոդկաների սիրահար այս լաչառակույտը՝ Տեցի կրուգի վերածված այս <<մեդիան>>, օրենքի ծանր ապտակներով ուշքի չբերվի, ապա, դրանց արտանետած տոքսիկ գազերից մեր հասարակությունը շուտով խեղդամահ կլինի։ Մի մոռացեք, որ գրագետ մեդիան հասարակություն է ստեղծում, իսկ տգետ մեդիան՝ փալաս է սարքում անգամ ամենաառողջ հասարակությանը։
