Մшրտшկան դիրքում զпհվшծ սպшյի սպшնпւթյան վերաբերյալ վարույթով ձերբшկшլվшծ ժամկետային զին ծառայողը կшլшնшվորվել է

ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել հունվարի 9-ին զինծառայողի կողմից սպանված ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում  հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի մահվան դեպքով։

Մասնավորապես քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։

«Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։

Ն․Խ․-ն նույն օրը ձերբակալվել է։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով`ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը`պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել սոց․ ցանցերում