Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցաքննվել է հայտնի «Քովիդի գործ»-ով։
Այս մասին այսօր տեղի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է նախարարը։
Նա այդ գործով հարցաքննվել է դեռևս դեկտեմբրի ամսին։
Այլ մանրամասներ նախարարը չի հայտնել։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանին հարցաքննելու կարիք կա։
Այս քրեական վարույթի շրջանակներում ավելի վաղը ձերբակալվել և կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի նախկին փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին և ևս 10 անձի:
Նրանց թվում է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք:
Ապրիլի 27-ին Գևորգ Սիմոնյանն ազատ էր արձակվել։
