Ինչու ազատվեց և նշանակվեց Արմեն Աբազյանը

Ինչպես հայտն է, քիչ առաջ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվեց զբաղեցրած պաշտոնից և Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվեց նույն պաշտոնին:

Նրա ազատում-նշանակումը տարակուսանք է առաջացրել է հանրության շրջանում:

Բանն այն է, որ նոյեմբերի 30-ի Կառավարության նիստում որոշում ընդունվեց, համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։

Կիսվել սոց․ ցանցերում