Մեղրիի և Բագրատաշենի սահմանային անցման կետերերում կատարվում են կապիտալ շինարարական աշխատանքներ։ Սահմանային անցակետերն արդիականացվում են, աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ Մեղրիի սահմանային անցման կետն ամբողջությամբ վերափոխվելու է և լինելու է միջազգային ստանդարտներին համապատասխանող մաքսակետ:
«Մեղրիում միջազգային պահանջներին համապատասխանող այնպիսի մաքսային կետ ենք ունենալու, որ մեկ տեղում հնարավոր լինի բոլոր գործառույթները կատարել։ Ավտոմեքենան կժամանի, բոլոր գործառույթները կիրականացվեն ու ապրանքները բաց կթողնվեն հենց անցման կետերից։ Սա շատ մեծ ծրագիր է»,-ասաց Կարեն Թամազյանը։ Թե երբ պատրաստ կլինի Մեղրիի անցակետը, ՊԵԿ նախագահի տեղակալը դժվարացավ ժամկետներ նշել։
Արդիականացման ծավալուն աշխատանքներ են կատարվում նաև Բագրատաշենի սահմանային անցակետում։ Արդյունքում նշված կետի թողունակությունը կրկնապատկվելու է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
