Նայելով այս աղջիկներին, ուզում եմ վերադառնամ 1970 թ:
Այնտեղ, որտեղ չկային բարձր վարձատրվող մերսողներ և դիմահարդարներ, չկային պլաստիկ վիրահատություններ, լցված շրթունքներ, սիլիկոնե կուրծք և գռեհիկ դաջվածքներ: Այնտեղ որտեղ տղամարդիկ պարզապես տղամարդիկ էին, ուժեղ և առնական, որոնց ուսերին կարելի էր պարզապես հենվել, ոչ թե մաչո՝ հղկված մկաններով, և ուռցրած հզոր ուսերով։
Այնտեղ որտեղ կար իսկական մաքուր ու անարատ սեր, երկար գեղեցիկ սիրային երեկոներ, և սիրո խոստովանություններ։
Այնտեղ, որտեղ մենք ապրում էինք խաղաղ ու երջանիկ, որտեղ կար բարություն, ազնվություն և վստահություն, իսկական ընկերություն և հարևանություն, կային հայրս ու մայրս, նրանք երիտասարդ էին, իսկ ես երեխա։ Մենք սիրում էինք կյանքը, քանի որ այնտեղ չկար սուտ ու կեղծիք, չարություն և ագահություն։ Ուզում եմ այնտեղ, շատ եմ ուզում, մենք այնտեղ ժպտում էինք, և ապագայի հույսեր կառուցում։
Նարինե Վելիցյան
