Անցած տարի սննդային թունավորման դեպքերի թիվը համեմատաբար աճել է

Անցած տարի արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 15 դեպք՝ 2022 թվականի 7-ի փոխարեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի գործունեության ամփոփմանը:

«Թունավորվածների ընդհանուր թիվն անցած տարի կազմել է 51՝ 2022 թվականի 38-ի դիմաց»,-մանրամասնել է Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ թունավորման հիմնական պատճառ է հանդիսացել խաչաձև աղտոտումը, պահման պայմանների, լվացման և ախտահանման կանոնների խախտումները, անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանումը:

Թունավորման դեպքերից 8-ը եղել է հանրային սննդի գործունեության հետևանքով, 4-ն արձանագրվել է մանկապարտեզում, իսկ մեկական՝ դպրոցում, ամառային ճամբարում:

Կիսվել սոց․ ցանցերում