Երջանկահիշատակ Հրաչիկ (Պետրոսյան)Հարությունյանը, ով բնագավառի մասնագետ չէր, նվիրյալ մարդ էր, մոտ տասը տարի Շուշիի հայկական գերեզմանոցների տապանագրերը մեկ առ մեկ արտագրել, լուսանկարել եւ իր միջոցներով գիրք է հրատարակել: Փնտրեք նրա զավակներին, գիրքը փրկած կլինեն, պատճենեք եւ համացանցը ողողեք: Մի չեղած Նաթավանի շուրջ տասնյակ թուրք մտավորականներ միջազգային աղմուկ են բարձրացրել, թե Ֆրանսիայում նրա արձանը ,,պղծել են,,: Ծննդով շուշեցի քանի՞ գրող, գիտնական, պետական-ռազմական գործիչ ունենք: Տափակ-անիմաստ ֆլեշմոբերի փոխարեն համացանցում ո՞վ պիտի բացի ,,Նա շուշեցի է,, էջ: Ո՞վ պիտի Մոսկվայից պահանջի, որ Շուշիում վերականգնվի ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրին, նախկին տեսքին բերվեն ավիացիայի մարշալ Խանփերյանցի եւ գեներալ գնդապետ Պարսեղովի տուն-թանգարանը, որ ավիրվել են ռուսական զորախմբի հրամանատարության աչքի առաջ: Մայիսի 9-ին Մոսկվայում պետք է 22 000 հայ ,,Անմահների արցախյան դիվիզիա,, կարգախոսով եւ զոհվածների լուսանկարներով երթի դուրս գա եւ պաշարի Պուտինի ցարական կորտեժի ճանապարհը: Հարյուրավոր արցախցիներ ֆաշիզմի դեմ պայքարել են ֆրանսիական դիմադրության շարժման շարքերում: Փարիզը պետք է տեսնի եւ ճանաչի նրանց: Գործ արեք, գործ: Ոչ թե այս կամ այն ,,պանդոկում լռվեք,, եւ դարձյալ ,,հյուսիսային աստղից փրկության,, միֆեր քարոզեք:
Ծննդով շпւշեցի քանի՞ գրող, գիտնական, պետական-ռшզմшկան գործիչ ունենք
