«Հանրային ձայնը»՝ առանց այն հիմնադրած Վարդան Ղուկասյանի

«Հանրային ձայն»-ը դադարեցնում է Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը՝ նաև Ռուսաստանի քաղաքացի լինելու հիմնավորմամբ, հայտարարում, որ կուսակիցներն ու Երևանի ավագանու անդամները չպետք է կատարեն նրա ցուցումները։ Ղուկասյանն, ապօրինի համարելով իր հեռացումը, կուսակցականների համագումար է հրավիրում՝ վարչության նոր կազմ ձևավորելու և կողմնորոշվելու համար՝ ի՞ր՝ պատվավոր նախագահի, թե՞ կուսակցությունը ղեկավարող Արտակ Գալստյանի հետ են։

Կիսվել սոց․ ցանցերում