ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում բախվել են Mercedes և ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Նիվան» գլխիվայր շրջվել է, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ «Նիվայի» վարորդին, ով տարիքով մարդ է եղել, առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան, իսկ պարեկներն էլ իրենց մոտ պահվող դեղատուփի միջից օգտագործել են պարագաներ և առաջին օգնություն ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ իրենք չեն տուժել։
Պարեկները պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/01/14/1253754
