Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները 2024-ի հունվարի 1-ից էականորեն աճում են. ՀՀ վարչապետ

Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաները էականորեն աճում են 2024 թ. հունվարի 1-ից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նվազումը միայն Երևանի և Ծաղկաձորի դեպքում է, որտեղ սեփական եկամուտների պոտենցիալն էականորեն մեծ է:

Անկախ սրանից, մենք կոնկրետ ծրագրերով համաչափ աջակցում ենք նաև Երևանին ու Ծաղկաձորին, այդ թվում՝ սեփական եկամուտների աճն ապահովելու հարցում»,- նշված է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում