«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, Ազգային ժողովում արձագանքելով լրագրողների հարցին՝ կապված Լոռու մարզպետ նշանակվելու հետ, հերքեց այդ լուրերը՝ դրանք համարելով շատ սխալ խոսակցություններ:
Հարցադրմանը՝ թիմում քննարկում եղե՞լ է, Դավոյանը պատասխանեց. «Կա ինչ-որ մարզպետ, որ նշանակվել է, ու դուք չեք իմացել, նշանակում կլինի, կիմանաք»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել են: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գնացել էր Լոռու մարզ, այցելել նորակառույց դպրոցներ և հաստատություններում արձանագրել բազմաթիվ խախտումներ, ինչով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորվեց երկու պաշտոնյաների ազատումը:
