Վարշամ Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար․ երբ նա կստանձնի լիազորությունները

Ավագանու 23 կողմ , 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավար։

Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

Նշվում է, որ նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներից 23-ը։

Հաջորդիվ, ավագանու համապատասխան որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնման օր սահմանվել է 2024 թվականի հունվարի 18-ը։

Կիսվել սոց․ ցանցերում