Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր սեփական Savage x Fenty ապրանքանիշի գովազդային արշավում՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան։
Նկարներում երգչուհին, ով վերջերս երկրորդ անգամ է մայրացել, կեցվածք է ընդունել ներքնազգեստով և վարդագույն գուլպաներով։ Աստղի տեսքն ամբողջացրել են կոշիկները, շրթներկը, մատնահարդարումը և համապատասխան զարդերը։

