«Դյութի-ֆրի»-ից մեկ անձնագրով այնքան գնում են անում, որ դրանք հայտնվում են list.am-ում և խնդիրներ առաջացնում. Բադասյան

«Խոսքը վերաբերում է ոչ միայն Դյութի-ֆրիներին, օրինակ մաքսակետերում նկատած կլինեք, որ առևտրային բանկի մասնաճյուղ է գործում, մենք արձանագրել ենք, որ շատ դեպքերում պատզ չի, թե ինչու եհնց այդ առևտրային բանկը ու ոչ այլ առևտրային բանկ»:

Այս մասին ԱԺ-ում՝ «Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխություն կատարել նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հարցին, թե մինչև հիմա ինչ-որ լիցենզիաների և պայամանգրերի վրա են ինչ-որ ընկերություններ՝ Դյութի-ֆրիներ գործել, և ի՞նչ է լինելու գործող պայմանագրերը:

Բադասյանը նաև նկատեց. «Մենք ինքներս արդեն գործող օրենսդրական կարգավորումների շրջանակնեում մի շարք դեպքերում նախաձեռնել ենք, որ անպայման մրցույթ լինի և Պետական գույքի գործակալությունը կարողանա պայմանագիր կնքել և հիմք ունենանք և իրենք վարձակալության վճարներ վճարեն: Ինչ վերաբերում է Դյութի-ֆրիներին, մենք օրինակ դրանց միջազգային փորձն ուսումնասիրելով հասկացել ենք, որ մեզ մոտ բազմաթիվ ռիսկեր կան, օրինակ էլեկտրոնային համակարգով չի փոխանակվում մաքսային մարմնի հետ, թե ինչ քանակի գնումներ է կատարվում: Օրինակ մեկ անձնագրով կարող է այնպիսի քանակի գնում կատարվել, որ ակնհայտ առևտրային նպատակ է հետապնդում, այնուհետև այդ ապրաքները հատնվում են List.am և մնացած կայքերում և դա որոշակի խնդիրներ է առաջացնում»:

Բադասյանը նաև նշեց՝ նախաորակավորման ընթացակարգ են սահմանելու, որի մանրամասները Կառավարությունը կորոշի:

«Օրինակ հայրենական արտադրությունը Դյութի-ֆրիյում ինչպես պետք է ցուցադրված լինի, էլեկտրոնային համակարգի հետ կապված և այլն: Այսինքն պետք է նախ նախաորակաորվեն, բոլոր մեր պայմաններին համապատասխանեն որից հետո բոլոր տնտեսվարողները, ովքեր հավակնում են Դյութի-ֆրիի գործունեություն իրականացնել, կարող են դիմել մրցութային կարոգով հաղթող ճանաչվել, որպեսզի հարց չառաջանա քաղաքացիների մոտ, թե որ սյուբեկտը, որ մաքսային հսկողության գոտում ինչ գործունեություն է անում, և ինչպես են որոշում, որ հենց այդ սյուբեկտն է իրականցնում»,- նշեց Բադասյանը:

Կիսվել սոց․ ցանցերում