Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատեց, որ պարեկային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի շարասյունն ու տեղեկացրել, որ նմա կարգով երթևեկելու իրավունք չունի:
Նախարաը նաև տեղեկացրել է, որ ՀՀ-ում շարասյունո երթևեկում են միայն այն անձինք, որոնց Կառավարության որոշմամբ տրված է այդ իրավունքը:
Հարցադրմանն ի պատասխան՝ Վահե Ղազարյանն ասաց՝ տեղյակ չէ, որ պարեկը Շահրամանյանին ասած լինի, թե Հայաստանն Արցախը չէ, որ ինչպես ուզի՝ երթևեկի, նաև նման ցուցում չկա երկրի վարչապետի կողմից:
«Ես նման արտահայտություն չեմ լսել, որ որևէ պարեկային ծառայող ասած լինի, նաև նման ցուցում չկա: Տեղի ունեցածը ես լրատվական կայքերից կարդացել եմ: Գիտեմ, որ շատ կուլտուրական մոտեցել է մեր ծառայողը և զգուշացել, որ շարասյունով չի կարելի երթևեկել: Եթե այլ բան կա՝ կխնդրեմ ավելի մանրամասն ուզումասիրեն և զեկուցեն»,- ասաց նախարարը:
