ՀՀ-ում վերջին շրջանում աճել են կրակոցների դեպքերը: Այսօր ասուլիսի ժամանակ խոսելով այս մասին, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սա համարեց նախարարության թերացումը:
Նախարարն ասաց օպերատիվ տեղեկություններ ունեն ԼՂ-ից Հայաստան մուտք գործած զենք-զինամթերքի մասին: Մասնավորապես, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, ըստ Վահե Ղազարյանի, 17 հազար ինքնաձիգ է անհետացել:
«Զենք-զինամթերքի հետ կապված խնդիրը մեր համար մտահոգիչ է, 2023-ը մենք նաև հայտարարել էինք զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի, և ունեցանք բավական արդյունք»,- ասաց նախարարը:
