Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիք-Իշխանասար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:
