4-րդ տուրից հետո առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանն ու Սամվել Տեր-Սահակյանը․ շախմատի ՀՀ առաջնություն

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններում տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակներ են տարել Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և մամիկոն Ղարիբյանը։ 4-րդ տուրից հետո 3 միավորով 1-2 տեղերն են կիսում Ղարիբյանն ու Տեր-Սահակյանը։ Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը ունեն 2,5-ական միավոր։

Կանանց առաջնությունում 4 տուրից հետո 3,5-ական միավորով առաջատարներն են Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը։

Կիսվել սոց․ ցանցերում