ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է՝ ովքեր են գրիպի ռիսկի խմբում:
Ըստ այդմ ռիսկային խմբում ենքրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 6 ամսականից 5 տարեկան երեխաները 65 և բարձր տարիքի անձինք:
Այս խմբում ներառված են նաև փակ հաստատություններում (երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն, խնամքի տուն և այլն) գտնվող անձինք, բուժաշխատողներն ու հղիները:
Նախաարությունը նաև տեղեկացնում է, որ պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է, ինչի շնորհիվ նվազում են գրիպի և դրա հետևանքով բորդությունների ու հոսպիտալացման դեպքերը:
