Արցшխցիների՝ Հայաստանում մնալու կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ գյուղերը, ազգականները հնարավոր մոտ լինեն, իրար կողք կողքի

Թաթուլ Հակոբյանը գրում է․

Երեկոն և օրն ավարտենք դրական նոտայով:
Վաղը Բարեկամավան ենք տեղափոխվում 7-րդ ընտանիքին:
Սա առաջին դեպքն է, երբ բացառություն ենք անում և մեր ծրագրում ներառում 2 հոգանոց ընտանիքի՝ Մարտակերտի Խնկավան գյուղից:
Դա անում ենք, որովհետև տեղափոխվել ցանկացողը մի քանի օր առաջ արդեն իսկ Բարեկամավանում հաստատված Աթասյանների 8 հոգանոց ընտանիքի տատն ու պապն են, որոնք ցանկացել են միանալ ընտանիքին, բայց ապրել առանձին տան մեջ:
Սա կարևոր է, և մենք բավարարել ենք նրանց արդարացի ցանկությունը: Տատիկն ու պապիկը կլինին թոռնիկներին մոտ, նույն գյուղում, կտեսնեն նրանց նոր կյանքը նոր գյուղում:
Արցախցիների՝ Հայաստանում մնալու կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ գյուղերը, ազգականները հնարավոր մոտ լինեն, իրար կողք կողքի:
Մենք ունենք ևս 7 ընտանիք տեղափոխելու բյուջե:
Ոգևորված Ֆրեզնոյի հայերի և Ֆրեզնոյի բշկական առաքելության գործունեությամբ, մեր ծրագրերին միացել են Օհայո նահանգի Քոլամբուս քաղաքի համայնքը, Ժնևի հայ համայնքը, ինչպես նաև անհատ հայեր Լոս Անջելեսից, Սան Ֆրանցիսկոյից, Մասեչուսեթս նահանգից, Ցյուրիխից, Մելբուռնից, Մոսկվայից, Հայաստանից, Եվրոպայի մի քանի քաղաքներից:
Կիսվել սոց․ ցանցերում