Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ կրկին անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին։
Խամոյանը վարչապետին նախ «հորդորեց» դասղեկ չլինել և դասեր չտալ ընդդիմադիր պատգամավորներին։
«Անհասականալի է այն անհանգիստ շարժումները, որոնք նկատվում են ձեր և ձեր թիմակիցների կողմից այն պարզ ճշմարտությունների, որ դուք ձախողել եք ձեր իսկ հռչակած խաղաղության օրակարգը։ Օրեր առաջ դուք եք հայտարարել, որ Ալիևի հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին, դուք եք հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ–ին, Ադրբեջանի առաջարկությունները կարդալով եզրակացնում եք, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել հետագա պատերազմը։ Դուք և Ալիևը խոսում եք այլ բառապաշարներով»։
Վարչապետը պատասխանեց․ «Դասղեկի վերաբերյալ ձեր դիտարկումը լիարժեք ընդունելի է, այն ըմբռնմամբ, որ դասղեկի բնազդը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ դիմացդ տեսնում ես փոքրիկ աշակերտ, եթե չեք ուզում բնազդը արթնացնել, լուրջ վերաբերվեք։ Դուք չակերտներ դրեցիք և ինձնից արեցիք առնցվազն երեք մեջբերում, հետո չակերտները փակեցիք և փորձեցիք ինձ վերագրել մտքեր, եթե ես իրոք այդ ձեր ասած մտքերը արտահայտեի, դուք նույն կերպ կշարունակեիք մեջբերումները և այն, որ դուք մեջբերումները թողեցիք մի կողմ և ինձ վերագրեցիք բառեր, որոնք չկարողացաք վերագրել բառեր, արդեն ձեր հարցի պատասխանը տալիս է, բայց եթե ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ընկալումներն ու դիտարկումների սոուսը դնենք մի կողմ, ձեր հարցի շուրջ կա լրջագույն լեգիտիմություն և դա դուք հիմնավորեցիք այդ թվում իմ արած մեջբերումներով, ընդ որում՝ այդ մեջբերումները, եթե արժանի չլինեին մեջբերելու, Դուք դա առնվազն չէիք մեջբերի, որովհետև այդ մեջբերումների հետ կապված ես պրիտենզիա չտեսա։
Ասում եք՝ որտեղ եք կանգ առնելու, նչպես, ես այդ հարցին պատասխանեցի, կանգ է առնելու ՀՀ լեգիտիմ սահմանների վրա և լեգիտմություննէ լինելու ու դա է մեր քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։ Ձեր ասած մտահգություններ ես կիսում եմ, որովհետև դրանք դուք հիմնավորեցիք ինձնից բերած մեջբերումներով, ես հույս ունեմ որ Բաքվից հնչած հայտարարությունների նպատակը դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնելը չէ։ Ես ինքս էլ եմ արձանագրել, որ ՀՀ–ն և Ադրբեջանը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով, որնն է մեր անելիքը․ մեր անելիքը դիվանագիտական լեզունները և Հայաստանի և Ադրբեջանի համապատասխանել լեգիտիմությանը»։
Պատգամավորը արձագանքելով վարչապետի հարցին՝ ասաց՝ ի՞նչ է նշանակում ՀՀ լեգիտիմ սահմաններ։
Վարչապետը արձագանքեց․ «Տիկին Խամոյան, ես շատ հստակ գիտեմ, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները, դուք էլ գիտեք, բոլորնն էլ գիտեն, ՀՀ–ն ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այդ սահմանները 1991 թվականի դեկտեմբերի դրությամբ գոյություն ունեցած սահմաններն են և 1991 թվականի Ալմաթայի հչռչակագրով ԽՍՀՄ ադմինիստրատիվ սահմանները վեր են ածվել պետական սահմանների և նաև սա է պատճառը, որ մենք ասում ենք, որ դելիմիտացիայի սահմանները նոր սահման չի ստեղծելու, որովհետև արդեն իսկ ձեռք բերված պայմաանվորավծությունների համաձայն այդ սհաամնները պետք է վերարատադրվեն քարտզների և թղթի վրա համաձայն 1993 թվականի Ալմաթայի հռչակագրի։Ես ասում եմ, որ նախ տարածքը սահմանի վերարատդարության միջոցով պետք է արձանագրվի վերարտադրվի, ես դա նկատի ունեմ, իսկ սահմանները քաղաքական առումով հայտնի են, տեխնիկական առումով էլ են հայտնի, մնում է աշխատանքային պրոցեսում դա վերատադրել»։
Այնուհետև Կառավարության ղեկավարը խնդրանքով դիմեց ընդդիմությանը․ «Ես ձեզ կխնդրեի մի նրբություն․ ես չեմ վիճարկում ընդդիմության որևէ քաղաքական հայտարաություն անելու իրավունքը, դա ձեր արձանագրումն ն է, դու քկարող եք արձանագրելմ եթե անհրաժշետություն լինի դրան արձագանքել, կարձագանքեք, բայց ես կարող եմ ինձ թույլ տալ ձեզ մի խնդրանքով դիմել որ հարցերի ձևակերպման մեջ չծառայել ադրբեջանական խոսույթի տիրաժավորմանը, մենք հայկական խոսույթ ունենք, ինչո՞ւ ենք անընդհատ իրար հետ խոսում ադրբեջանական խոսույթով։ Ես ձեզ ոչ մի բանում չմեղադրեցի, ես հանդես եկա հրապարակային խոսքով»։
