ՀՀ նախագահն ու Մոնղոլիայի վարչապետը փոխադարձ հետաքրքրության ոլորտներում գործակցության ակտիվացման հարցեր են քննարկել

Դավոսում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետ Օյուն-Էրդենե Լուվսաննամսրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացման հարցեր:

Երկուստեք կարևորվել է դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը:

Կողմերն ընդգծել են հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության բարձրացման նպատակահարմարությունը՝ տուրիզմի, մշակութային և գործարար կապերի հաստատման ու սերտացման ճանապարհով:

Կիսվել սոց․ ցանցերում