Պակիստանը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանում տեղակայված «հակապակիստանյան» ահաբեկչական խմբավորումների զինյալների ճամբարներին։
Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Պակիստանի հետախուզական ծառայության անանուն ներկայացուցչին։
«Ես կարող եմ միայն հաստատել, որ մենք հարվածներ ենք հասցրել Իրանում տեղակայված հակապակիստանյան զինված խմբավորումներին», — ասել է նա՝ հավելելով, որ Պակիստանի իշխանությունները շուտով հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
