Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը՝

Երվանդ Էլիբեկյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»:

Էլիբեկյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020-ի օգոստոսին։

Առողջապահական գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Էլիբեկյանը նա իր աշխատանքը չի կատարել՝ ըստ նախարարի պահանջների:

Կիսվել սոց․ ցանցերում