Ընդամենը 2 հանգամանք կպահպանեն ձեր ամուսնությունն ամբողջ կյանքի ընթացքում

Ցանկանու՞մ եք պահել ընտանիքը երկար տարիներ, դիմավորե՞լ ծերությունը սիրած ամուսնու հետ և երբեք չբաժանվել՝ չնայած հանդիպող խնդիրների: Դա հնարավոր է:

Սակայն նախնական պետք է հասկանալ մեկ բան՝ կատարյալ ամուսնություններ չեն լինում: Որովհետև հարաբերությունները  երկու ոչ կատարյալ մարդկանց միավորում է, իրենց բարդույթներով, վախերով և թերություններով: Բոլորն են սխալվում, դա նորմալ է, այլ հարց է, թե ինչպես դրան վերաբերվել: Կարելի է այդ իրավիճակից պատմություն սարքել, երկու շաբաթ նեղացած մնալ կամ մոտենալ փիլիսոփայորեն: Եվ այսպես, հաջող ամուսնության բանալին կայանում է երկու սկզբունքում՝ սեր և ներողամտություն:

Այն պահից, երբ դուք սովորեք օգտագործել այդ սկզբունքները կյանքում, ձեր ամուսնության մեջ չեն լինի այն հասարակ բաները, որոնք սովորաբար ընտանիքներ են քանդում:

Սիրեք ձեր ամուսնուն նրա սխալներով հանդերձ

«Յուրաքանչյուր սխալ կարելի է ներել, եթե մարդը քաջություն ունի այն ընդունելու»,- Բրյուս Լի:

Սերն իր մեջ շատ բան է ներառում: Գոյություն ունի ընտանեկան սեր, ընկերական, ռոմանտիկ: Սակայն չկա ավելի ուժեղ բան, քան ունակությունը սիրել մեկին այնպիսին, ինչպիսին նա կա:

Երբ խոսքը գնում է ամուսնության մասին, պետք է հիշել, որ հարկ է սիրել ամուսնուն նրա սխալների համար ևս:

Մեզանից ոչ մեկը կատարյալ չէ: Սիրել մեկին չնայած նրա սխալների՝ դա նոր կյանք է հաղորդում ձեր հարաբերություններին: Ձեր ամուսինն էլ պետք է նույնը անի ձեր հանդեպ: Եթե դուք սխալվել եք, նա չպետք է ձեզ դատի: Նա պետք է սիրի ձեզ ձեր սխալներով, թերություններով և թուլություններով հանդերձ: Հենց այսպիսի սիրո բանաձևն է մտրեմացնում ձեզ որպես զույգ:

Մի թույլ տվեք փորձություններին կամ նրա և ձեր սխալներին խանգարել ձեզ անխոս սիրել:

Ներեք

«Մենք պետք է մեր մեջ զարգացնենք և պահպանենք ներելու ունակությունը: Նա, ով չի կարողանում ներել, չի կարողանում սիրել: Մեզանից ամենավատի մեջ էլ նույնիսկ լավ բան կա և ամենալավի մեջ՝ վատը: Երբ մենք հասկանանք դա,  ավելի քիչ կատենք մեր թշնամիներին»,-Մարտին Լյութեր Կինգ կրտսեր:

Ոչ բոլոր սխալները կարելի է  ներել: Սակայն մեծամասնությունը՝ հնարավոր է: Ավելի վատ բան, քան ներել չկարողանալը չկա: Դա միայն ծնում է մեղավորության, տխրության և ծանրության զգացողություններ: Ներողամտությունը հանում է բոլոր այս բացասական զգացումները և օգնում սրտին բուժվել:

Ներողամտությունը հիմնված է սիրո սկզբունքի վրա: Եթե դուք չեք կարողանում ներել, ձեզ չի հերիքում սերը: Երբեմն ներողամտությունը նշանակում է, որ դուք պետք է անեք առաջին քայլը:

Ունակ լինել սիրել զույգին նրա սխալների համար և ներելը կօգնի ձեզ միավորվել և մոռանալ անցյալը: Սիրո և ներողամտության վրա հիմնված ամուսնությունը հարատև է:

Կիսվել սոց․ ցանցերում