ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն, Փարիզի ՊՍԺ ակումբի դեսպան Նիկոլա Անելկայի հետ այցելել է «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ։
Այս մասին հայտնում են նախարարությունից:

Երեխաների հետ շփման ընթացքում նախարար Մկրտչյանն ու Նիկոլա Անելկան զրուցել են նրանց առօրյայի, ինչպես նաև ֆուտբոլի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին։
Ֆուտբոլի համաշխարհային լեգենդը կենտրոնի սաներին իր ստորագրությամբ գնդակներ է փոխանցել․ երեխաները հյուրին նվիրել են իրենց ձեռքի աշխատանքները։
https://www.facebook.com/mlsa.am/posts/768947418610411?ref=embed_post
