Կենդանի օձը վախեցրել է AirAsia Thai ինքնաթիռի ուղեւորներին․ թռիչքի ժամանակ սողունը դուրս է սողացել ինքնաթիռի բեռնախցից։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Բանգկոկից Պհուկետ թռիչքի ժամանակ, երբ ուղեբեռի դարակների վրա նկատել են շագանակագույն փոքրիկ օձ։ Սողունը վախեցրել է ուղեւորներին։ Բորտուղեկցորդուհիները կարողացել են օձին տեղավորել աղբի տոպրակի մեջ։
Վայրէջքից հետո ինքնաթիռը զննվել է օդանավակայանի վերգետնյա սպասարկման անձնակազմի կողմից։
