Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում առիթ ունեցա սեփական աչքերով տեսնել մեր ընդունած 16մլն դրամի ծրագրով սահմանամերձ բնակավայրերում կառուցվող բնակարան, կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Հետաքրքիր էր, որ այդ բնակարանը մեր ծրագրում չկար: Ես ուղղակի պատահական հարցրի, թե այնտեղ ինչ եք կառուցում, էդ մարդն ասեց, որ կառավարության ծրագրով տուն են կառուցում: Եվ դա շատ հաճելի էր: Այնտեղ մարդիկ բարձրացրեցին հարցերը, խոսքը երկրորդ գրավի մասին էր, բայց նախարարն ինձ զեկուցեց, որ երկրորդ գրավի պայմանն արդեն մենք հանել ենք»,-ասաց նա:
