Հունվարի 18-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաշրջանի հունվարի 18-ի թիվ 02 արտահերթ նիստը, որին ներկա են եղել Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից:
Նիստի ընթացքում տեղի է ունեցել Արմավիր համայնքի նորընտիր ղեկավար Վարշամ Սարգսյանի՝ համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնման հետ կապված երդման արարողությունը:
Նիստի ընթացքում ելույթով հանդես են եկել Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ սրբազան Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
Մարզպետը շնորհավորել է Վարշամ Սարգսյանին՝ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական գործունեություն։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ նախկին համայնքապետ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվել է Արմավիր համայնքի ղեկավարհունվարի 15-ին:
