Пղբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա մեկ զпհ.Լուսանկար

Այսօր՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 328 կմ հատվածում բախվել են Mitsubishi Grandis և իրանական համարանիշերով Scania մակնիշի բեռնատարը:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի և Քաջարանի փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:Դեպքի վայր ժամանած փրկարարական ջոկատի ավտոմեքենան նույնպես հայտնվել է մերկասառույցի մեջ ու բախվել արդեն վթարված իրանական համարանիշներով բեռնատարին:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Հմայակ Գալստյանի գլխավորությամբ:Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննճական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վրավորների ինքնությունը:Ճանապարհը սպասարկող Ճանշինը եթե ժամանակին կատարեր աշխատանքներն ու աղ ու ավազով մշակեր ճանապարհը, ապա մերկասառույց չէր լինի, և հավանաբար ողբերգական այս վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ դեպքի վայր ժամանած փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ աղ ու ավազ էին լցնում ճանապարհին:

Կիսվել սոց․ ցանցերում