Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինի կեցավայրում տեղի է ունեցել դեսպանի ու Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպում աշխատանքային ընթրիքի շրջանակում:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել են հայ-ամերիկյան գործակցությանը, ռեգիոնալ անվտանգությանը վերաբերող խնդիրները, ինչպես նաեւ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
Ամենից ուշագրավը սակայն, առաջին հերթին, հանդիպման ձեւաչափն է: Օրինակ, ինչու՞ աշխատանքային ընթրիք դեսպանի կեցավայրում, այլ ոչ թե պաշտոնական հանդիպում ՊՆ-ում: Հակված եմ կարծել, որ բուն խնդիրը եղել է հենց այլ, ըստ էության ամերիկյան կողմի համար առավելագույնս վստահելի տարածքում զրույց կազմակերպելը: Սա թերեւս նշանակում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բավականին զգայուն հարցեր: Դրանք, ըստ իս, վերաբերում են ռեգիոնալ իրավիճակին, որը մտնում է տուրբուլենտության նոր շրջափուլ, էապես պայմանավորված մերձավորարեւելյան գոտում առկա իրողություններով:
