«Հայրենիք»-ի գետնանցումում տղամարդու անճանաչելի ու նեխած դ ի է հայտնաբերվել

Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք»-ի գետնանցումում դի կա:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածի ստվարաթղթերի տակից հայտնաբերել են անձը չպարզված միջին տարիքի տղամարդու՝ անճանաչելի և նեխած վիճակում դիակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում