Մադոննայի երկրպագուներից երկուսը դատի են տվել երգչուհուն՝ Նյու Յորքում համերգները երկու ժամ ուշացումով սկսելու համար։ Ըստ TMZ-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի՝ Մայքլ Ֆելոուսը եւ Ջոնաթան Հադենը մեղադրանք են ներկայացրել փոփի թագուհու եւ համերգի կազմակերպիչ Live Nation-ի դեմ՝ պնդելով, որ իրենք մեծ վնասներ են կրել այն պատճառով, որ 20:30-ին նախատեսված համերգը չի սկսվել մինչեւ 22:30-ը:
Համաձայն հայցի, համերգի ուշացումը հանդիսանում է «կեղծ գովազդի, սխալ ինֆորմացիայի եւ անարդար ու խաբուսիկ առեւտրի չարաշահում»:
Հայցվորները ընդունում են, որ Մադոննան առողջական խնդիրներ ուներ, ինչի պատճառով համերգների սկզբնական ամսաթվերը հետաձգվել էին, բայց դա չեն համարում հարգելի պատճառ արդեն նախատեսված շոուներին ուշ ներկայանալու համար։ Երկրպագուներն ասում են, որ տոմսերի վրա ծախսել են, համապատասխանաբար, 155,90 եւ 292,50 դոլար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի երգչուհին առողջալան խնդիրների էր բախվել կյանքին սպառնացող բակտերիալ վարակի պատճառով:
Լուսանկարը՝ Kevin Mazur/Wireimage
