Գրիգորի Խաչատուրովը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջել էր կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին:

Նա կշարունակի մնալ ազատության մեջ։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։

Հիշեցնենք՝ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Կիսվել սոց․ ցանցերում