«Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վшտшցել է. վերջինս բախվել է կայանված «BMW»-ին, տեղափոխվել հիվանդանոց և մшհшցել

Երեկ՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սոս Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակ — Ռուբինյանց փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Տիգրան Պ-ի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Սոս Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների վերջինիս ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մինչ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Սոս Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում