Նոյեմբերյան խոշորացված համայնքի 15 գյուղերում հաստատվել են 100-ից ավելի բռնի տեղահանված ընտանիքներ Արցախի տարբեր բնակավայրերից:
Մեր մոտ՝ Դովեղ ֆուտբոլային ակումբ են հաճախում արցախցի 5 երեխաներ: Այսօր պարապմունքին եկել էին 4-ը:
Ի դեպ, անգամ ձյունառատ տարիներին, Նոյեմբերյանի շրջանում ձյուն շատ քիչ է գալիս: Ինչպես գիտեք, Հայաստանի ամենացածրադիր կետը Դեբեդավանի հովտում է՝ ծովի մակերևույթից 370 մետր:
Ձեզ մի բան ասեմ. աշխարհի ամենահամով կտորներից մեկը Կովկասն է, իսկ Կովկասի ամենահամով կտորներից մեկը՝ Դեբեդի հովիտը:
