Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուրզադյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Երևան քաղաքի վարչական տարածքում քաղաքաշինության, առևտրի և ծառայությունների, ինչպես նաև կոմունալ տնտեսության ոլոտներում զանցանք թույլ տված անձանց նկատմամբ կազմել է թվով 85 արձանագրույթուն:
«Որից կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակները կազմակերպված չլինելու վերաբերյալ թվով 32, առանց համապատասխան քաղքակաշինական փաստաթղթերի ինքնակամ շինությունների իրականացման թվով՝ 22 արձանագրություն և այլն»,- նշեց նա հավելելով՝ կազմված արձաագրությունների քանակն ավելացել է 20-ով:
Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Պարոն Գյուրզադյան ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել այն մասով, որ ունենք արձանագրումներ որոշ վարչական շրջաններում ինքնակամ շինությունների, որոնք չեն արձանագրվել հենց վարչական շրջանի աշխատակիցների կողմից: Մասնավորապես քանակապես մի քիչ տարօրինակ թիվ ենք ունեցել Էրեբունիում և պետք է խնդրեմ ուշադիր լինել և մանրամասնորեն ամեն մի դեպքի հստակ բացատրությունը տրվի, թե ինչո՞ւ է այդպես ստացվել, որովհետև անկեղծ ասած քանակապես ինձ միչ տարօրինակ թվաց. կամ ունենք խնդիր վարչական շրջանի ներսում կամ միգուցե կա բացատրություն, որը դուք կտաք»:
