«Հաղարծին» վանական համալիրի մոտ ծառն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհը

Հունվարի 22-ին՝ ժամը 12:07-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարաները մասնատել և հեռացրել են ծառի ճյուղը (մոտ 10 մ) ճանապարհի երթևեկելի հատվածից: Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Կիսվել սոց․ ցանցերում