Դատարանը Կիրկորովից կգանձի ավելի քան 8 մլն ռուբլի հարկային պարտք։
Իվլեևայի մոտ սկանդալային երեկույթից հետո հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը արժանացավ քաղաքական գործիչների և պետական կառույցների ուշադրությանը:
Եվ, չնայած այն հանգամանքին, որ արտիստը «Մութաբոր» ակումբում խնջույքից հետո շտապ վճարել է 12 միլիոն հարկ, Դաշնային հարկային ծառայությունը պարզել է, որ նա զգալի պարտք ունի։
Երգչի նկատմամբ դատական հրաման է արձակվել, որի համաձայն՝ նա պետք է վճարի 2022 թվականի հարկերի և տուրքերի գծով պարտքը՝ 7 972 985 ռուբլու չափով, և պետական տուրքի գծով պարտքը՝ 24 հազար ռուբլու չափով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրկորովը մեկնել է Դուբայ: Ռեստորանում համերգի ժամանակ նա նշել է, որ իր կյանքն առանց Ռուսաստանի չի պատկերացնում։ Նրա խոսքով՝ նույնիսկ հայրենիքից հեռու «զգում է ռուսական ոգու ներկայությունը»:
