Այսօր, երբ Հայաստանը հայտնվել է ռпւս-թпւրք-шդрբեջшնական ոլորապտույտում, ավելի եմ կարևորում Երևան-Թբիլիսի կապերի խորացումը՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Այսօր առավոտյան պատկերացրեցի, թե ինչ զգացումներ են ունեցել մեր բարեկամ վրացիները, երբ մենք, տարածքային նկրտումների իմաստով, Թիֆլիսը համարել ենք հայկական, որ հայերն են այս գեղեցիկ քաղաքը կառուցել, որ քաղաքապետերը, այդ թվում ՀՀ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը եղել Թիֆլիս քաղաքապետները մի քանի տասնամյակ անընդմեջ:
Ամեն անգամ, երբ Իլհամ Ալիևը և նրա քարոզչամեքենան Երևանը համարում է ադրբեջանական, սպառնում զավթել Սյունիքը… 2020-ից առաջ էլ էին Ալիևն ու նրա քարոզչամեքենան Երևանը համարում իրենցը, տասնյակ գրքեր գրում, բայց այն ժամանակ մենք հաղթած էինք և սուր չէին զգում այս սպառնալիքն ու վիրավորանքը:
Անկասկած, Թիֆլիսը եղել է արևելահայ քաղաքական մտքի ու գրական, երաժշտական ստեղծագործության կենտրոն, երբ Երևանը փոշոտ գյուղաքաղաք էր: ՀՀ հիմնադիր հայրերն անգամ, 1918-ին այստեղից հռչակելով Հայաստանի Հանրապետությունը, չէին ուզում տեղափոխվել Երևան: Այնքան մեծ էր չտեղափոխվելու համառությունը, որ վարչապետ նշանակված Հովհաննես Քաջազնունին Թիֆլիսում հրաժարական տվեց, ապա նորից համաձայնվեց դառնալ վարչապետ, երբ ՀՀ կառավարույթունն ու Ազգային խորհուրդը համաձայնվեցին տեղափոխվել Երևան:
Անգամ այն ժամանակներում, երբ Բաքվում թեյ խմող հայերն ու հայոց հողահավաքի ճարտարապետները տարածքային հավակնություններ էին ներկայացնում Վրաստանի նկատմամբ (դրանց մեջ քիչ չէին Երևանում հաստատված ախալքալաքցի պատմիչները), ես համարում էի, որ Հայաստանի բնական դաշնակիցը պիտի լինի Վրաստանը:
Այսօր, երբ Հայաստանը հայտնվել է ռուս-թուրք-ադրբեջանական ոլորապտույտում, ավելի եմ կարևորում Երևան-Թբիլիսի կապերի խորացումը՝ ի շահ երկու պետությունների և ժողովուրդների:
Թ.Հ.
Թիֆլիս Ինն բուտիկ, 23 հունվարի, 2024թ
Կիսվել սոց․ ցանցերում