ՀՀԿ-ի «արշինով» քաղբանտարկյալները նրանք են, ովքեր մեղադրվում են փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, հшյհոյում են ու բռնпւթյան կոչեր անում

Եվ եթե  իրեն հարգող ընդդիմադիր գործիչը պետք է աչքերը բացելուն պես հայհոյի իշխանությանը, գուժի ՀՀ-ի մոտալուտ   կործանման, «Նիկոլի հերթական աղետալի զիջումների» մասին ու վերջում էլ… «մի հատ տուշ» խփի՝ «օր առաջ պետք է ազատվել այս դավաճան իշխանությունից», ապա իրեն հարգող ցանկացած ՀՀԿ-ական պետք է վերոհիշյալ ասելիքին ու անելիքին հավելի ևս մեկ կարևոր ասելիք՝ «ազատություն քաղբանտարկյալներին»։ Երբ, օրինակ, փորձում ես պարզել, թե ովքե՞ր են ՀՀ-ի մերօրյա՝ «աննախադեպ թվով»  քաղբանտարկյալները, «Նիկոլի թավշյա արդարադատության զոհերը», ու ցուցակ պահանջել, աղաղակողները ցուցակի փոխարեն թվարկում են մի քանի անուն՝ թվարկումն սկսելով մասնավորապես ՀՀԿ-ի «քարոզչական մոզգ» Արմեն Աշոտյանից, հաջորդիվ շեշտում են Սերժ Սարգսյանի «քիփ» ընկեր  Յուրի Խաչատուրովի որդի Գրիգորի Խաչատուրովի անունը (վերջինիս խափանման միջոցի փոփոխությունից հետո նա, կարծես, դուրս է գրվել քաղբանտարկյալների ցուցակից), Վանաձորի նախկին քաղաքապետ, «բրոնզե դարից կալանքի մեջ» (բնորոշումը ՀՀԿ-ական Տ. Աբրահամյանինն է) գտնվող ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին… «Ցուցակը» եզրափակում է վտարանդի փեսայի կուրացիայի տակ գործած(ող) աշխուժակներից մեկը՝ Նարեկ Մալյանը… այսքանով թվարկումն ավարտվում է (գուցե ևս մեկ-երկու անուն նշվի՝ «նայած տրամադրության»)։  Լեգիտիմ հարց է ծագում՝ ինչու, օրինակ, «քաղբանտարկյալ» չեն համարվում քրեական հետապնդման ենթարկվող, կալանքի տակ գտնվող այն բազմաթիվ գործիչները, որոնց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունները  դատարանը  շարունակ մերժում է… Ասենք՝ Դավիթ Տոնոյանը…  Փաստորեն, ըստ ընդդիմության «արշինի», քաղբանտարկյալ են նրանք, ովքեր ՀՀԿ-ական են և կամ ուղղորդվում են մերձՀՀԿ-ական շրջանակների կողմից։

Քրեական հանցանք կատարելու մեջ մեղադրվող, արդարադատությանը սպասող այս անձանցից  քաղբանտարկյալ «ստանալու»,  կերտելու սևեռուն ջանքերը ստիպում են ՀՀԿ-ական տարբեր գործիչների օրը գոնե մեկ ֆեյսբուքյան ստատուս ձոնել վերջիններիս։  Երեկ հերթը (հերթական անգամ) Տիգրան Աբրահամյանինն էր, նրա «օրվա հերոսն» էլ Նարեկ Մալյանն էր։ «Ուղիղ 4 ամիս է՝ Նարեկ Մալյանը բանտում է: Նրան մեղադրում են մի արարքում, որն այս իշխանության ամենաընդգծված հատկանիշներից է, և որով ամենաբարձր մակարդակով շարժվում է իշխանությունը: Ի՞նչ է նշանակում ատելության խոսքը, և յուրաքանչյուրն իր մտքում թող մտածի, թե ով է իր մտքին գալիս, երբ խոսում են ատելության, ներազգային թշնամության կամ հասարակական տարբեր խմբերին բաժանելու՝ սևեր-սպիտակներ տարանջատելու մեջ։ Փաստ է, որ ատելության խորհրդանիշ Փաշինյանը ոչ միայն նստած չէ, այլ նույնիսկ վարչապետի պաշտոնն է վայելում, իսկ Նարեկը նստած է, ու դեռ պարզ չէ, թե դատաիրավական համակարգը ոնց է հորով-մորով անելու այս կեղծ պրոցեսը»,- Մալյանին պաշտպանելու  խղճահարույց փորձ է արել Աբրահամյանը և վերջում աղաղակել՝   «Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Քանի որ «օրվա հերոսը», ինչպես ասացինք, «երկաթի դարից» կալանքի տակ գտնվող Մալյանն է, ապա հարգելի ընթերցողի համար բացահայտենք, թե ինչում է մեղադրվում մերօրյա սույն «քաղբանտարկյալը»։ Մեզ օգնության հասավ datalex.am-ը՝ «Ն. Մալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023 թ. սեպտեմբերի 19-ին  «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով հրապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելություն ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո»:  Կից ներկայացված է նաև այն հայտարարությունը, որը հնչել է «քաղբանտարկյալի» կողմից։

Մասնավորապես. «Հիմա գործողությունների ժամանակն ա, բոլորով, ով ուզում ա գործողություն, թող հելնի գա, էս գործողություններին ներկա լինի: Էս դավաճանները նորից մարտի մեկ էին ուզում սկսեին ստեղ, կրակեցին, եսիմ ինչեր արեցին, իմ ինֆորմացիայով դավաճան Նիկոլն ա հրամանը տվել մարդկանց վրա կրակելու, բայց ինչպես տեսնում եք ոչ մեկի տանձին չի, կանայք կան ստեղ, լիքը մարդ կա, ոչ մեկի պետքը չի նույնիսկ, բոլորը գոռում են՝ Նիկոլ դավաճան, ու ես ուղղում եմ բոլոր ՔՊ-ականներին խոսքս, որ դուք պտի ընտրեք՝ դուք էս (անպարկեշտ արտահայտություն-խմբ.) հետ եք և դուք էլ եք ( անպարկեշտ բառ-խմբ.) (այնուհետև տեսախցիկը պահելով ակցիայի մասնակիցների ուղղությամբ), այ էս ժողովուրդը հատ-հատ գալու ա ձեր տուն՝ կոֆե խմելու ձեր մամաների հետ, այ սենց, այ էս ժողովուրդը գալու ա բոլոր ՔՊ-ականների տուն՝ կոֆե խմելու ՔՊ-ականների մայրիկների հետ, անպայման կզբաղվեմ, որ բոլորի տվյալները, որտեղ են մնում, ով ա իրանց մաման, ով ա իրանց քուրը, ախպերը, բան, սաղ պետք ա հրապարակվի, այ էս մարդիկ պտի գան էդ մարդկանց տնեցիքի հետ կոֆե խմելու, անպայման, ու ես էլ, անկեղծ ասած, մեծ սիրով կառաջնորդեմ էդ մարդկանց: Հիմա էս պահի դրությամբ ոստիկանությունը կանտռոլը կորցրել ա, ոստիկանությունը որևէ իրավիճակի կանտռոլ չի կարողանում իրականացնի, սա ձեզ ասում եմ որպես ոստիկանության շատ երկար տարիների աշխատող, բացարձակ որևէ կանտռոլ չունի։ Բերեցին զվուկը, հես ա, այստեղ հեսա տեղադրում են արդեն ձայնային բանը, հուսով եմ զավզակներ չեն խոսալու, և անձամբ ես կփորձեմ, եթե ինչ-որ մի զավզակ մոտեցավ և էշ-էշ խոսաց, շպրտեմ ըտե հարթակից ներքև, որտև գործողությունների ժամանակն ա: Ոստիկաններին կոչ եմ անում ժողովրդի դեմ դուրս չգալ, որովհետև արդեն անիմաստ ա, դավաճանները այլևս չունեն կանտռոլ ոչ մի բանի վրա, սրանց վերջն արդեն երևում ա, իրանք էլ չեն կարա երկար ժամանակ պախկվեն ոստիկանների հետևում, որովհետև ոստիկաններն էլ են մարդ, տեսնում են, չեն ուզում, որ մարդիկ իրանց հանկարծակի ինչ-որ մի պահ դավաճան ասեն, թուրք ասեն, Ալիևի ծառա ասեն: …Իջեք ստեղ, բոլորը թքած ունեն Նիկոլի ռումբերի վրա, Նիկոլի կրակոցների վրա։ Ընդհանրապես ես ոստիկանությունից իմ ներքին ինֆորմացիան եմ ստանում, որ ոստիկաններն էլ են շատ ընենց անհավես՝ Նիկոլի պահով, ու սենց ասեմ, մի հատ լավ շարժենք, սաղ նորմալ, ճիշտ կգա, կընկնի իրա տեղը: Բոլոր էն ՔՊ-ականները, ովքեր որ չեն ուզում Նիկոլի հետ էս դավաճանությունը կիսեն և իրանց անունները մաքրեն, կարծում եմ, դեռ հնարավորություն ունեն դա անելու, մնացածը՝ ովքեր համարում են, որ իրանց մամաները (անպարկեշտ բառ-խմբ.) են, թող համարեն, մենք էլ կհամարենք, խնդիր չկա, իրանց ըտենց էլ կասենք, կասենք՝ (անպարկեշտ բառ-խմբ.) տղերք, վոբշեմ սաղին ըտենց ինչ-որ կհալածենք»։
Մալյանը, նշենք, մեղադրվում է ՔՕ 329 հոդվածի   մաս 2-ի կետ 3-րդով։ Նրա նկատմամբ դատարանը իր նոյեմբերի 15-ի որոշմամբ կիրառել է կալանավորումը՝ երեք ամիս (մինչև փետրվարի 20-ը) ժամկետով։

Ե. Ա. 

Կիսվել սոց․ ցանցերում